ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կազմակերպվել են Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կազմակերպվել են Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ

Մայիսի 9-ը շարունակում է մեզ համար մնալ առանձնահատուկ՝ հաղթանակ խորհրդանշող օր: Օրվա առթիվ ԱՀ ԿԳՄՍ նախարարության  նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ: ԱՀ ԿԳՄՍ նախարարության ԱԾ և ՆԶՊ վարչության արտադպրոցական ծրագրերի բաժինը օրեր առաջ կազմակերպել էր «Ապրենք խաղաղ», «Արցախ իմ, հող իմ» խորագրերով նկարչական մրցույթ, որին մասնակցել են հանրապետության  հանրակրթական, արվեստի դպրոցների և ՄՊՍԿ-ների 9-16 տարեկան երեխաները: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են այսօր.

9-12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Վիկա Դավթյանը  (Հադրութի Մ.Մանվելյանի անվ. միջն դպրոց), երկրորդ տեղն է զբաղեցրել Միլա Դադայանը  (Ստեփանակերտի թիվ 1 դպրոց), երրորդ մրցանակային տեղին արժանացել է Ռոբերտ Ղասումյանը (Հադրութի ՄՊՍԿ):

13-16 տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Աննա Հայրիյանը  (Մարտունու ՄՊՍԿ), երկրորդ մրցանակային տեղը գրավել է Լարիսա Արզումանյանը  (Ստեթանակերտի թ. 8 դպրոց), երրորդ տեղում Մանանա Խաչատրյանն է  (Մարտակերտի շրջ. Դրմբոնի միջն. դպրոց):

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները  և ինքնատիպ նկարների հեղինակները  ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են դիպլոմներով, պատվոգրերով և նվերներով:

Մայիսի 9-ի միջոցառումների շրջանակում ԱՀ ԿԳՄՍ նախարարության և «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ –ի համագործակցությամբ Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում մայրաքաղաքի հանարակրթական դպրոցների 130 աշակերտի  մասնակցությամբ իրականացվել է  «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիրը:

«Մենք տեր ենք մեր հաղթանակներին, «Իմ անուշ հայրենիք» և «Ծաղիկներս նահատակաց» թեմաների շուրջ իրենց պատկերացումները թղթին հանձնելով՝ պատանիները ստեղծել են խմբային նկարներ, պատրաստել մայիսի 9-ի թեմատիկ բացիկներ:

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում համերգային ծրագրով հանդես են եկել «Մենք ենք մեր սարերը», «Ղարաբաղ» պետական համույթները, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի սաները: