ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրումներ Պարի միջազգային օրվա կապակցությամբ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրումներ Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Ապրիլի 29-ը նշվում է՝ որպես Պարի միջազգային օր։ Տոնի կապակցությամբ Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը պարարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պարարվեստի քոլեջի գեղարվեստական ղեկավար, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Մհեր Բաբայանին է հանձնել ԱՀ նախագահի հրամանագրով շնորհված «Վաչագան Բարեպաշտ» մեդալը։ Իսկ պարարվեստի բնագավառում ունեցած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Նաիրի Ազատյանը, Տաթևիկ Բաբայանն ու Դիանա Համբարձումյանը պարգևատրվել են ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով։ Ա․ Հակոբյանը շնորհավորել է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ։