ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ  նախարարության  երիտասարդության հարցերի բաժինը շարունակում է իրականացնել  ազգային արժեքների քարոզչության և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ  նախարարության  երիտասարդության հարցերի բաժինը շարունակում է իրականացնել  ազգային արժեքների քարոզչության և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր

ԱՀ ԿԳՄՍ  նախարարության  երիտասարդության հարցերի բաժնի կողմից ապրիլի 19-ին «Երիտասարդական միջոցառումներ՝ Արցախի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում» ծրագրի շրջանակում ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպվեցին միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաև հարակից գյուղերից երիտասարդներ։ Ծրագիրն իր մեջ ներառում էր «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասախոսություն,  ազգային պարի ու խաղի ուսուցում:  Իսկ 6-12 տարեկան երեխաների համար կազմակերպվեց  «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիրը։

 Մինչ դասախոսության մեկնարկը, միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանին։ Իսկ բուն միջոցառումը մեկնարկեց Ամարասի հոգևոր հովիվ տեր Սեպուհ քահանա Հակոբյանի օրհնության խոսքով։ «Հակառակորդի կողմից տարվող տեղեկատվական պատերազմին դիմակայելու և անհրաժեշտության դեպքում հակահարված տալու համար խիստ կարևոր  է , որ մեր պատանիներն ու երիտասարդներն ունենան  համապատասխան գիտելիքներ և ռեսուրսներ, ինչն էլ կնպաստի Արցախում տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Արևիկ Հովսեփյանը: Նրա  կարծիքով,  հետպատերազմական իրավիճակում երիտասարդության շրջանում տեղեկատվական անվտանգության՝ առնվազն տարրական կանոնների իմացությունը, երիտասարդության բարոյահոգեբանական վիճակը, սոցիալական խնդիրները, տեղահանված երիտասարդության ինտեգրումը այլ համայնքներում, միջհամայնքային կապերի ամրապնդումն  այսօր առաջնահերթ են սահմանամերձ բնակավայրերում ապրող երիտասարդների՝ հոգեբանորեն անվտանգ, կայուն, ակտիվ կյանքի համար: Միջոցառումների  համալիր ծրագիրն էլ մշակվել է հենց այս ամենը հաշվի առնելով:

Ի դեպ,  նախագիծը երիտասարդության բաժնի կողմից իրականացվում է դեռևս  2021 թվականի կեսերից և ընդգրկում է  ազգային արժեքների քարոզչության և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր: