ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ

2022թ. հունիսի վերջին Բյուրականի աստղադիտարանը Ռուսաստանի և Հայաստանի մի խումբ գիտնականների հետ համատեղ անց է կացնելու ամառային մաթեմատիկական ճամբար 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտած ԱՀ դպրոցականների մասնակցությամբ:

Ճամբարի մասին տեղեկությունները` https://vk.com/club204457791 կայքում:

Հրավիրում ենք մաթեմատիկայով հետաքրքրվող դպրոցականներին՝ մասնակցելու ճամբարին:

Կլինեն բազմազան պարապմունքներ մաթեմատիկայից՝

-խնդիրներ և առաջադրանքներ,

-դասախոսություններ, քննարկումներ,

-մաթեմատիկական խաղեր և գլուխկոտրուկներ:

Նախատեսվում են նաև այլ խաղեր, էքսկուրսիաներ, մաթեմատիկայի հետ կապ չունեցող դասախոսություններ:

-Անցած տարվա ճամբարի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ https://vk.com/club204457791 կայքից:

-Դպրոցականների հավաքագրումը անց է կացվելու պարզ մրցութային կարգով:

-Ճամբարին մասնակցելու համար պետք է լրացնել հարցաշար, որը շուտով կտեղադրվի կայքում, և ուղարկել այն մինչև հունիսի 5-ը՝ 📩 MathByurakan@yandex.ru էլ. հասցեին:

-Հրավիրում ենք մաթեմատիկ ուսանողների և դասախոսների մասնակցելու ճամբարին՝ համատեղ պարապմունքների անցկացման և փորձի փոխանակման նպատակով:

-Մասնակցելու համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին: 📩MathByurakan@yandex.ru

-Ճամբարի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

-Դասախոսներ՝

-Պանինա Գայանե Յուրիի՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների պրոֆեսոր,

-Ենգոյան Աննա՝ Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ,

-Հովհաննեսյան Վարդան՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Մոնռեալի համալսարանի աշխատակից,✅Հարությունյան Լավրենտին՝ Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համակարգչային գիտությունների դոցենտ:

-Ճամբարն անց է կացվելու Բյուրականի աստղադիտարանի բազայում:

-Կացարանը՝ Բյուրականի աստղադիտարանի հյուրանոց:

-Պարապմունքները, էքսկուրսիաները, մասնակիցների եռանգամյա սնունդը՝ անվճար:

-Հարցերի դեպքում գրել 📩MathByurakan@yandex.ru էլ. հասցեին: