ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները

Ապրիլի 6-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ԱՀ դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված և բարձր արդյունքների հասած մասնակիցների պարգևատրման արարողությունը։

Օլիմպիադայի հանրապետական փուլում տարբեր առարկաներից հաղթող ճանաչված և առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին շնորհվել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներ և դրամական պարգևներ:

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ Արցախն այսօր կանգնած է բավականին լուրջ խնդիրների առջև ու օլիմպիադայի բարձր արդյունքները վկայում են մեր կրթական համակարգի կենսունակության մասին, ինչն էլ ուրվագծում է նոր հեռանկարներ առկա մարտահրավերների դիմակայման գործում:

Նախարարը շնորհավորել է հաղթող աշակերտներին և նրանց ուսուցիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, որոնք կնպաստեն կրթական համակարգի հիմքերի կայունացմանն ու ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 64 աշակերտ։