ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ

2022թ. մայիսի 8-ին Մարտակերտում տեղի է ունենալու Artsakh STEM expo-ն, որի հիմնական նպատակն է դպրոցականների և ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը STEM առարկաների նկատմամբ՝ ստեղծելով հնարավորություն ծանոթանալու գիտական, ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։

Expo-ն նախատեսվում է իրականացնել Մարտակերտի հ. 1 միջնակարգ հոսքային դպրոցում, որին կարող են մասնակցել ԱՀ համայնքների, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներից, համալսարաններից ընդհանուր թվով 200-250 մասնակիցներ։

Expo-ի ընթացքում կազմակերպվելու են ցուցահանդես՝ գիտական ինժեներական խմբերի մասնակցությամբ, ելույթներ գիտության և բիզնեսի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև նախապես հայտարարված գիտական ինժեներական թեմաներով գաղափարների մրցույթի ամփոփում, որտեղ նախատեսվում է ունենալ 3 հաղթող թիմեր։

Մասնակցության հայտը՝ 👇https://bit.ly/3Dc8FaW