ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվել են գիտական թեմաների ընթացիկ արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվել են գիտական թեմաների ընթացիկ արդյունքները

Արցախի գիտական կենտրոնում կայացել է գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացում ներկայացվել են ՀՀ գիտության կոմիտեի Արցախի հետ համագործակցության 2021 թ-ի ծրագրի շրջանակում Արցախի գիտական կենտրոնում իրականացվող գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունները: Ծրագրի պատասխանատուները պարզաբանել են թեմաների արդիականությունը, նեկայացրել կատարված աշխատանքների ընթացիկ արդյունքները: