ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան

Ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան։

Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Անդրադառնալով հետպատերազմյան Արցախում աուտիզմով ապրող երեխաների հոգեվիճակին՝ նախարարը կարևորել է հասարակության լայն շրջանակներում նրանց ընդգրկման գործընթացը։

Աուտիզմ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների, տրամադրվողծառայությունների, առկա մի շարք խնդիրների վերաբերյալ հանդես եկան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը։

Սոցիալական զարգացման ծրագրերի գործադիր տնօրեն, ներառական կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանի, մի շարք մանկավարժների, հոգեբանների, ծնողների, օրենսդիր մարմնի և կրթության բնագավառի ներկայացուցիչների մասնակցությամբ հնչեցվեցին տարբեր առաջարկներ, քննարկվեցին որոշ խնդիրներ, որոնց լուծումը աուտիզմով ապրող երեխաների կյանքի բարելավման վրա կունենա դրական ազդեցություն։

Քննարկման արդյունքում գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու մասնագետների հնչեցրած մի շարք առաջարկների։