ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Երևանում էր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Երևանում էր

Մարտի 15-ից 18-ը ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով Երևանում էին: Արցախի ԱԺ պատվիրակության հետ Երևանում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստին Լեռնիկ Հովհաննիսյանը մասնակցել է «Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշպանության հայկական խորհրդարանական օրակարգը» թեմայով քննարկումներին՝ ներկայացնելով մշակութային ժառանգության կորուստները, դրանց պաշտպանության հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Մշակույթի ոլորտի մարտահրավերներին դիմակայելու նպատակով խորհրդարանական քննարկումներից զատ, Լեռնիկ Հովհաննիսյանը մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ համատեղ ծրագրերի իրականացման պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մշակութային ժառանգության կորուստների հիմնախնդիրները քննարկվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումների, մասնագիտացված կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագրի և monumentwatch.org կայքի աշխատանքային խմբի, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատասխանատուների հետ: Արցախի մշակութային կյանքի աշխուժացման նպատակով հանդիպումներ են եղել Երգի պետական թատրոնի և մի շարք այլ թատերահամերգային ու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ունեն Արցախի հետ կապված հետաքրքիր մշակութային ծրագրեր: Նախատեսվում են ՀՀ և ԱՀ թատերահամերգային կազմակերպությունների փոխադարձ այցեր: