ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ծաղկավանք» եկեղեցի – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ծաղկավանք» եկեղեցի

Գտվում է Ծակուռի գյուղի կենտրոնում։ Նախկին համալիրից պահպանվում է միայն կաթողիկեն։ Ունի արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագիծ։ Դահլիճի գրեթե քառակուսի համաչափությունը պայմանավորված է հարավային և հյուսիսային պատերի լայն բացվածքի կամարախորշերով։ Ներսը սվաղված է, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քիվերը շարված են սրբատաշ կապտավուն քարերով, իսկ կողապատերը՝ տեղական կոփածո կայծքարով։ Պատերի հաստությունը մեկ մետրից ավելի է։ Ձախ խորանի առաստաղին քանդակված է օձի պատկեր։

Հուշարձանը նախկինում ունեցել է գմբեթ, որն այժմ չի պահպանվում։ Այստեղ պահպանված հնագույն խաչքարը, ըստ արձանագրության, կերտվել է 1198թ․։ Այն ցույց է տալիս, որ ներկայիս եկեղեցու տեղում՝ դեռևս 12-րդ դարում մեկ այլ շինություն կար։

Եկեղեցու շքամուտքը մի եզակի ստեղծագործություն է։ Զարդաքանդակների մեջ ստալակտիտների կիրառումը սերտորեն կապված է հայկական, այդ թվում՝ նաև տեղական՝ արցախյան ավանդույթների հետ, և, անտարակույս, այդ ավանդությունները հարստացնող լավագույն օրինակներից մեկն է։