ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իգոր Կարապետյանը դարձել է Հայաստանի չեմպիոն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իգոր Կարապետյանը դարձել է Հայաստանի չեմպիոն

Մարտի 11-ից 13-ը  Երևանում անց է կացվել մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկներ։

Մեր հայրենակից Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով  թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Մարզիկը վերադարձել  է ոսկե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով։