ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4-րդ դասարանի գիտելիքների ստուգման ուղեցույցը և թեստի նմուշը մաթեմատիկա առարկայից – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4-րդ դասարանի գիտելիքների ստուգման ուղեցույցը և թեստի նմուշը մաթեմատիկա առարկայից

2. Մաթեմատիկա

ԹԵՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Թեստը բաղկացած է 18 առաջադրանքներից, որոնք երեք տեսակի են` ընտրովի պատասխանով առաջադրանքներ, կարճ պատասխանով առաջադրանքներ և ընդարձակ պատասխանով առաջադրանքներ:

Ընտրովի պատասխան են պահանջում 1-11-րդ առաջադրանքները, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:

Կարճ պատասխան են պահանջում թեստի 12-16-րդ առաջադրանքները, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:

Ընդարձակ պատասխան են պահանջում 17-րդ և 18-րդառաջադրանքները, որոնք խնդիրներ են: Այդ խնդիրները լուծելիս աշակերտը պետք է ներկայացնի խնդրի լուծման ամբողջ ընթացքը: 17-րդ խնդիրը լուծելիս` գծագիրը, 18- րդ-ը լուծելիս համառոտագրությունը պարտադիր են:  Այդ խնդիրներից յուրաքանչյուրին  տրվում է առավելագույնը 2–ական միավոր: Գնահատման քայլը՝ 1 միավոր։

            Քննական աշխատանքի կատարման համար հատկացվում  է 60 րոպե:

Ամփոփիչ վերջնական միավորը ստացվում է թեստի առաջադրանքների պատասխաններից աշակերտի վաստակած բոլոր միավորների գումարից (առավելագույնը` 20 միավոր), որը համապատասխանեցվում է 10 միավորանոց համակարգին:

                                               ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՍԱՆԴՂԱԿ

ՄիավորըԳնահատականըՄիավորըԳնահատականը
1111-136
2-3214-157
4-5316-178
6-7418-199
8-1052010