ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզական նոր նվաճումներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզական նոր նվաճումներ

Մարտի 4-ից 7-ը Երևանում տեղի է ունեցել ՀՀ Ուշուի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկները՝ Սանդա ուշու, Թաոլու և Վինգ Չուն մարզաոճերից:

Սանդա ուշու մարզաոճում Արցախի հավաքական թիմը նվաճել է 11 ոսկե, 7 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Թաոլու ոճում մարզիկները մրցում էին չորս կոմպլեքսային կարգով՝ սրով, փայտով, նիզակով և առանց զենքի:

Այս մարզաոճում արցախցի մարզիկներից 9-ը արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե մեդալի: Վինգ Չուն մարզաոճում ունենք 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալակիր: