ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկների նոր ձեռքբերումների մասին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկների նոր ձեռքբերումների մասին

Փետրվարի 25-ից 28-ը Հայաստանի և Արցախի գրեփլինգի առաջատար ակումբների ավելի քան 200 մարզիկներ մասնակցել են ՀՀ գրեփլինգի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի գրեփլինգի առաջնությանը՝ Gi և No-Gi ձևաչափերով:

Արցախի հավաքական թիմից մեծահասակների խմբում՝

-Արման Ավանեսյանը (100կգ) No-Gi և Gi ձևաչափերով հաղթող է ճանաչվել,

-Վասակ Բարսեղյանը (77կգ) No-Gi ձևաչափով 2-րդ տեղն է զբաղեցրել,

-Արեն Հակոբյանը (58կգ) Gi ձևաչափով գրավել է 2-րդ մրցանակային տեղը,

-Gi ձևաչափով 2-րդ և No-Gi ձևաչափով 3-րդ տեղերին է արժանացել Կարեն Սարգսյանը (62կգ):

-Սամվել Բարսեղյանն (62կգ) ու Դավիթ Խաչատուրյանը (71կգ) Gi ձևաչափով գրավել են 3-րդ մրցանակային տեղը:

2005-2006թթ. տարիքային խմբում ՝

-Սիմոն Ստեփանյանը (39-42կգ) No-Gi ձևաչափով 2-րդ մրցանակային տեղն է զբաղեցրել,

– Արմեն Բաղդասարյանը (54կգ) No-Gi և Gi ձևաչափերով 3-րդ տեղին է արժանացել,

-Արթուր Բաղդասարյանը (63կգ) Gi ձևաչափով զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը:

Մրցաշարում հաղթած մարզիկները կընդգրկվեն ՀԳՖ հավաքական կազմում: