ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ա. Հակոբյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք ուսումնական հաստատություններ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ա. Հակոբյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք ուսումնական հաստատություններ

2022թ. մարտի 4-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը գերատեսչության մի խումբ ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջանի մի շարք ուսումնական հաստատություններ։

ԿԳՄՍ նախարարն իր շրջայցն սկսել է Թաղավարդ Կալերի հիմնական և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցներից, ծանոթացել սահմանային դպրոցների ներքին խնդիրներին և այնտեղ իրականացվող «Երկարօրյա դպրոց» ծրագրի աշխատանքներին։

Այցելել են նաև Սոսի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, Գիշիի միջնակարգ դպրոց, Ճարտարի հ. 1, 2 դպրոցներ, Մարտունու հ.1 դպրոց և արհեստագործական ուսումնարան։

Լեզվի տեսչության կողմից Մայրենիի միջազգային օրվան նվիրված միամսյակի ընթացքում դպրոցներում կազմակերպված միջոցառումների շրջանակում մրցանակային տեղ զբաղեցնելու համար պատվոգրեր և նվերներ են հանձնվել Գիշիի միջնակարգ և Ճարտարի միջնակարգ հոսքային դպրոցներում։

Գերատեսչության պատասխանատուները զրուցել են ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, պատասխանել ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի։

Քննարկվել են նաև կրթության ոլորտին վերաբերող այլ խնդիրներ, որոնց շուրջ հնչել են տարբեր առաջարկներ՝ ուղղված համակարգի կարողությունների զարգացմանն ու կայունացմանը։