ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մանկավարժական աշխատողներին և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Երկարօրյա դպրոց» (1-9-րդ դասարաններ) ծրագրի մանկավարժական աշխատողների ընտրության հարցազրույցներին:

Այս փուլում ընգրկված են Վաղուհասի և Առաջաձորի համայնքների դպրոցները։ Երկարօրյա ծրագրի մանկավարժական աշխատողները պատասխանատու են լինելու տարրական կամ միջին դպրոցի երկարօրյա ծրագրի կարգացուցակի կազմակերպման և իրականացման համար: «Երկարօրյա դպրոց» ծրագրի հնարավորություններին և գործիքներին ծանոթանալու համար առաջիկայում կազմակերպվելու է համապատասխան վերապատրաստումներ:

Թափուր տեղերը զբաղեցնելու համար պահանջվում են՝

– բարձրագույն կամ միջին մասնագի տական կրթություն (մանկավարժի, սոցիալական մանկավարժի, սոցիալական աշխատողի, հոգեբանի, մանկավարժ-հոգեբանի մասնագիտացումները կդիտվեն որպես առավելություն),

– երեխաների հետ աշխատելու մեթոդների, հնարների և տեխնոլոգիաների իմացություն(1-3 տարվա փորձառությունը կդիտվի որպես առավելություն),

– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն( Microsoft Word, Power Point ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),

-հայերեն բանավոր և գրավոր խոսքին տիրապետելու բարձր մակարդակ (որևէ օտար լեզվի իմացություն կդիտվի որպես առավելություն),

– կազմակերպչական-վարչարարական ունակություններ, վերլուծական կարողություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն, նորարարական և ստեղծագործական հմտություններ։

Պաշտոնը ենթադրում է ներգրավվածություն ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի կրթադաստիարակչական աշխատանքներում:

  • Նախապատվություն կտրվի պատերազմի հետևանքով տեղահանված, մանկավարժի որակավորում ունեցող անձանց։
  • Հարցազրույցներին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2022թ. մարտի 10-ը Ձեր համառոտ ինքնակենսագրությունն ուղարկել ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետևյալ էլ․փոստին՝ erkaroryadproc@gmail.com:
  • Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 047 94 91 25: