ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շարժում-88. 34 տարվա հեռավորությունից – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շարժում-88. 34 տարվա հեռավորությունից

 «Հետադարձ հայացք. իրականություն և հեռանկարներ»   խորագիրն էր կրում  հանդիպում-քննարկումը, որ կազմակերպվել էր փետրվարի 17-ին,   Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  ԱՀ ԿԳՄՍ նախարարության  աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության  երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ:

Կլոր սեղանի շուրջ հավաքվել էին Արցախյան շարժման ակտիվիստներ (Գագո Ավանեսյան, Սլավիկ Առուշանյան, Աշոտ Սարգսյան)   և երիտասարդներ՝ առաջինների դեպքում վերհիշելու, վերապրելու,  հերթական անգամ արժևորելու արցախահայության փրկության շարժումը, իսկ երկրորդների դեպքում՝  լսելու պատմություն կերտած մարդկանց , հարցնելու բաներ, որ ոչ մի  գրքում գուցե  չեն գտնի:

Սերունդների երկխոսությունը կայացավ . նախ, 88-ի շարժման նախադրյալների , զարգացման ընթացքի մասին պատմող ֆիլմ դիտեցին, ապա ծավալվեց հարց ու պատասխան , քննարկում ու բանավեճ:  Ասելիքը շատ էր, հարցերը ևս:  Ամփոփելով հանդիպումը՝  ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ու խոստացավ  նման ձևաչափով հանդիպումներ հաճախ կազմակերպել: «Մենք կստեղծենք տարբեր հարթակներ՝ հրավիրելով ավագ ու երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին, որպեսզի շարունակվի երկխոսությունը նրանց միջև: Ազգային վերազարթոնքի գիտակցությամբ պետք է առաջ շարժվենք, զինվենք գիտելիքներով: Զենք ունենալն ու դրան տիրապետելն էլ  շատ կարևոր է, բայց նոր տեխնոլոգիաների դար է, մարտահրավերները շատ են, և մենք պարտավոր ենք պատրաստ լինել:»