ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքի շնորհանդեսը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքի շնորհանդեսը

Փետրվարի 15-ին Պոլ Էլյուարի կենտրոնում կայացավ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի https://www.artsakhmonuments.com/wp/?lang=hy կայքի շնորհանդեսը։ Այն տեղեկատվական պատերազմում համալրելու է մեր զինանոցը՝ դառնալով մեր պատմամշակութային ժառանգության պաշտպաններից մեկը ու հնարավորության սահմաններում աշխարհին ներկայացնելու Արցախը, նրա մշակութային հարստությունը, այդ մշակույթը կերտողներին ու կրողներին։

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը շնորհավորեց բոլորին. « Տեղեկատվական պայքարում մեր անելիքները շատ են, և այս կայքը կարող է դառնալ այդ պայքարի անհրաժեշտ ու կարևոր զենք: Ողջունելի է, որ կայքը բազմալեզու է, այդպիսով թիրախավորում է նաև արտաքին լսարանին »:

Իր խոսքում ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ կայքը մեծ տարածում կգտնի համայն հայության շրջանում և մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող ընդհանրական հարթակ կդառնա ։

Կայքի ստեղծման համար «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին, Ֆրանսիայում Հայ -ֆրանսիական մշակութային ասոցիացիային՝ ի դեմս Արթուր Արզոյանի և բոլոր գործընկերներին։