ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շարժում-88 – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շարժում-88

34 տարի առաջ այս օրերին այլևս անհնար դարձավ զսպել արցախցու ազատատենչ ոգին: Տասնամյակներով կուտակված ցասումն ու ինքնորոշման անհագ ցանկությունը արցախահայությանն, ապա նաև ողջ հայությանը համախմբեցին մեկ բարձրագույն, համընդհանուր, նվիրական գաղափարի շուրջ՝ Լեռնային Արցախը վերամիավորել Խորհրդային Հայաստանին: Այսպես էլ սկսվեց արժանապատիվ պայքարի գործնական փուլը, որն անցնելով անասելի փորձությունների միջով՝ գրանցեց հաղթական վերջնարդյունք. ազատ, անկախ Արցախի Հանրապետություն: Մարտահրավերներով ու դժվարություններով լի, բայց և պետականակերտման երանելի տարիներ: Հետո՝ 2020 թվական…

…հույսով, որ նոր 88-ը չի ուշանա: