ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խանցքում տոնել են Տեառնընդառաջը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խանցքում տոնել են Տեառնընդառաջը

Երիտասարդության շրջանում ժողովրդական  և կրոնական տոների նշանավորման, ազգային արժեհամակարգի պահպանման և քարոզչության նպատակով  ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Խանցք գյուղում փետրվարի 13-ին կազմակերպվեց  Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում:

Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությանը մասնակցելու համար Խանցքի հյուրընկալ հարկի տակ  էին հավաքվել երիտասարդներ, հյուրեր հարևան գյուղերից ու մայրաքաղաքից: Խանցքի Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով  մեկնարկեց տոնական օրվա ծրագրերի շարքը:

Տոնակատարությանը  ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարն, ով  իր խոսքում կարևորեց ազգային արժեհամակարգի պահմանման ու սերունդների փոխանցման գործում նման միջոցառումների  կազմակերպումը: «Նախարարության երիտասարդության բաժնի ջանքերով կազմակերպվել է քրիստոնեացված  մեր Տյառնընդառաջի միջոցառումը, որը խորհուրդ ունի երիտասարդության մեջ ամուր պահելու հայրենասիրության  գաղափարը, մեր ոգին, քանի որ մեր դիմագիծը կրողն ու պահպանողը հենց մեր երիտասարդներն են , որ   պատերազմից հետո էլ շարունակում են  ապրել ու արարել Արցախում:   Բոլոր երիտասարդներին մաղթում եմ ամուր, տոկուն կամք, իսկ մեր Արցախ աշխարհին` խաղաղություն»:

Ազգային ավանդական խաղեր, թատերական ներկայացում, ժողովրդական երգ ու պար, ազգային պարի ուսուցում և շուրջպար:  Ազգային ուտեստների հյուրասիրությունն էլ  ամբողջացրեց օրվա խորհուրդը: