ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտում տեղադրվել է առաջին Թումո տուփը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտում տեղադրվել է առաջին Թումո տուփը

Ս.թ. փետրվարի 10-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Թումո տուփի բացման արարողությանը։

Այն Արցախում տեղադրված առաջին Թումո տուփն է։

Նախաձեռնությունը պատկանում է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնմանը միացած բարերարներին։

Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Ամեն տուփում առկա են 16 աշխատատեղ, ինտերնետ կապ, գրանցման և մարզիչի աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ: Այժմ Մարտակերտի և մոտակա բնակավայրերի 12-18 տարեկան պատանիները հնարավորություն ունեն Թումո տուփում ուսումնասիրելու Թումոյի կրթական ծրագրի ինքնուսուցման մասը, իսկ դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար այցելելու են Ստեփանակերտի Թումո կենտրոն։Թումոյի մարզիչները նույնպես անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ տիրապետելով անհրաժեշտ հմտությունների։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու պաշտոնատար այլ անձինք: