ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդեսը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդեսը

Փետրվարի 6-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել  «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդեսը, որտեղ  ներկայացված էին ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից հայտարարված «Ասեղնագործության, շյուղագործության և ուլունքագործության» մրցույթի մասնակիցների աշխատանքները:

Ծրագիրը նպատակ ունի ձեռագործ արվետի միջոցով  մատաղ սերնդին առավել մոտեցնել իրենց  մշակութային արմատներին, ինչպես նաև մեր հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ստեղծագործողներին,  ցուցադրել նրանց աշխատանքները: Ցուցահանդեսում տեղ են գտել Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շահմասուրի, Վանքի, Հացիի, Սպիտակաշենի, Խնուշինակի, Ճարտարի շնորհալի  դպրոցականների  աշխատանքները:

ԱՀ ԿԳՄՍՆ Արտադպրոցական ծրագրի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը նախարարության անունից շնորհակալություն հայտնեց ներկայացված աշխատանքների հեղինակներին և նրանց ղեկավարներին՝ կարևորելով նախարարության և հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը: Արմեն Պետրոսյանը նախարարության անունից շնորհավորեց նաև ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի կապակցությամբ:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից լավագույնը ճանաչված 12 աշխատանքի հեղինակներ արժանացել են պատվոգրերի և նվերների, իսկ մասնակից բոլոր դպրոցները պարգևատրվել են ակտիվ մասնակցության համար: