ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ծրագրում է ոչնչացնել Արցախում հայկական ժառանգության հետքերը՝ «աղվանական» մշակույթի վերականգնման քողի տակ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ծրագրում է ոչնչացնել Արցախում հայկական ժառանգության հետքերը՝ «աղվանական» մշակույթի վերականգնման քողի տակ

2022 թվականի փետրվարի 3-ին ադրբեջանական Report  news agency լրատվական կայքը հրապարակեց մի հոդված, որտեղ ներկայացված էր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար  Քերիմովի  հայտարարությունը։ Մեջբերելով նախարարի խոսքերը՝ կայքը նշում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից,  ովքեր «ուսումնասիրությունից» հետո  պետք է հեռացնեն  Արցախում «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները,  արձանագրություններն ու հետքերը»:

Անար Քերիմովը հավելել է նաև, որ աշխատանքային հատուկ խումբն արդեն ստուգել է աղվանական կրոնական կառույցների որոշ գրվածքներ, բայց վերջնական ստուգումը պետք է կատարվի ականազերծման աշխատանքներից հետո, որոնք անվտանգ միջավայրում և արդեն միջազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությամբ պետք է բացահայտեն «հայերի կեղծիքները», փաստաթղթավորեն դրանք և ներկայացնեն միջազգային հանրությանը։

Ավելին կարող եք կարդալ՝

https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba/