ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին  միջազգային և հայաստանյան   հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման արարողություն։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը  արժանիորեն ներկայացնելու գործին:  Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու  Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ:

Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել  ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար: