ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են ասմունքի մրցույթի հանրապետական փուլի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են ասմունքի մրցույթի հանրապետական փուլի արդյունքները

Այսօր՝ հունվարի 28-ին ,կայացել է Հայոց բանակի կազմավորման 30 ամյակին նվիրված «Մենք կանգուն ենք մեր լեռների պես» խորագրով ասմունքի մրցույթի հանրապետական փուլը։

Ավանդույթ դարձած մրցույթը խնդիր ունի մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայ գրականությանն ու պոեզիային, նպաստել աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության ու արժանապատվության ամրապնդմանը:

Մրցույթին մասնակցել են շրջանային փուլը հաղթահարած հանրակրթական դպրոցների աշակերտներ և ՄՊՍԿ-ների սաներ։ Մասնակիցները հանդես են եկել 2 տարիքային խմբերով՝ 9-12 և 13-16 տարեկաններ։

9-12 տարեկանների տարիքային խմբում  առաջին պատվավոր տեղին է արժանացել Գոռ Հայրապետովը (Ստեփանակերտի հ.6 հիմն.դպրոց), երկրորդ տեղում Արարատ Առաքելյանն է(Շուշիի ՄՊՍԿ), իսկ մրցանակային երրորդ տեղում՝ Մարիամ Հայրապետյանը( Շուշիի Խ.Աբովյանի անվ. դպրոց):

13-16 տարեկանների տարիքային խմբում առաջին տեղում Սոֆի Հովսեփյանն է (Չլդրանի միջն. դպրոց), երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Նարեկ Բաբայանը(Նորագյուղի միջն. դպրոց), իսկ երրորդ տեղը՝  Բենիամին Հայրապետյանը(Ստեփանակերտի հ. 11 դպրոց):

Առաջինից երրորդ տեղեր գրաված և խրախուսական տեղեր զբաղեցրած մասնակիցները Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են դիպլոմներով և խրախուսական նվերներով։

Խրախուսական նվերներ ստացան նաև մրցույթի ամենափոքր(8տ) և հեղինակային ստեղծագործություններով հանդես եկած մասնակիցները:

«Շնորհակալություն մեր ուսուցիչներին և աշակերտներին, որ հնարավորություն ընձեռեցին ըմբոշխնելու մեր բազմահարուստ հայ գրականության աննման գոհարները, հնարավորություն տվեցին կրկին հպարտություն ապրել, որ հայ ենք, որ ունենք նման սերունդ և վերստին համոզվել, որ այսպիսի հզոր սերունդ ունեցող ազգը չի պարտվելու»,-շնորհավորելով մասնակիցներին` իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը: