ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Արցախում առաջին պատերազմից հետո, բացի հին եկեղեցիների վերանորոգումից, կառուցվել են նաև նոր եկեղեցիներ, որոնցից մեկն էլ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում: Այս գյուղի բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից, մինչև 44- օրյա պատերազմը Քարագլուխը վերականգնվող գյուղ էր: Շնորհիվ արմատներով քարագլուխցի, Ս. Պետերբուրգի բնակիչ, ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի , 2011 թվականին գյուղում մեկնարկել է նոր՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումը, որն ավարտվել է 2013 թվականին: Եկեղեցին օծվել է նույն թվականի սեպտեմբերի 5-ին:Կենտրոնագմբեթ, տուֆակերտ 6×6 չափերով եկեղեցի է, ութանիստ թմբուկով։ Ունի խորան, մկրտարան և երկու ավանդատուն։ Թմբուկը հենված է խորանի անկյուններին և երկու սյուների վրա։ Արևելքից ունի 1 լուսամուտ և երեքական լուսամուտ մյուս կողմերից ևս 4 լուսամուտ ունի թմբուկի վրա։ Բարավորի վրա ունի շինարարական արձանագրություն: «Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ․ ՊԱՐԳԵՒԻ ԱՐՔԵՊՍ․ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ԱՐԴԵԱՄԲ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄՈՎՍԵՍԻ ԿԱՌՈՒՑԱՒ ՄԱՏՈՒՌՍ ՍԲ․ ՀՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ ՅԱՆՈՒՆ ԱԹԱԵԱՆՑ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ Ի ԾԱՂԿՈՒՄՆ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂԻ ՅԱՄԻՍ ՏԵԱՌՆ 2013 ՌՆԿԲ»: