ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Կառլեն Ադամյանը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Կառլեն Ադամյանը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը մեծ ցավով հայտնում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՃԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանի մահվան մասին։

Կառլեն Նիկոլայի Ադամյանը ծնվել է 1934թ. նոյեմբերի 12-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը։ 1965-1969 թվականներին եղել է Երևանի մահուդի և բրդյա նուրբ գործվածքների գործարանի տնօրեն, 1969-1974 թվականներին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության բյուրոյի տնօրեն, 1974 թվականից՝ փոխտնօրեն։ 1979-2000 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետստանդարտների կոմիտեի հայկական վարչության պետի տեղակալ։ 1998 թվականին՝ ՌԴ որակի հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, 1999 թվականին՝ ՌԴ չափագիտության ակադեմիայի անդամ։

2000-2004 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր, ապա՝ պրոռեկտոր։

Ունի մի շարք գիտական աշխատանքներ, որոնք վերաբերում են չափագիտության, քվազիմետրային և ստանդարտացման խնդիրներին։ Հեղինակ է նաև ուսումնական մեթոդների և ձեռնարկների։

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Կ. Ադամյանի հարազատներին ու մտերիմներին ծանր կորստի կապակցությամբ։