ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հունվարի 11-ից 23-ը անց է կացվել շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 82-րդ առաջնությունը: 11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն՝ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը: Մանուել Պետրոսյանը կընդգրկվի շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում և հնարավորություն կունենա մասնակցել այս տարվա ամռանը Մոսկվայում կայանալիք շախմատային Օլիմպիադային։ Մանուել Պետրոսյանի մանկությունն անցել է Ստեփանակերտում։ Շախմատ խաղալ սովորել է պապից` 3-4 տարեկանում։ Ծննդավայրում հաճախել է շախմատի դպրոց, իսկ 6 տարեկանից արդեն մարզվել է մարզչի մոտ։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան՝ պարապմունքները շարունակելով շախմատի ակադեմիայում: Մանուել Պետրոսյանը մի շարք միջազգային կոչումների է արժանացել: Մինչև 18 տարեկանների 2016 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։ 2018 թվականին նվաճել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը: