ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Զորյան-155 – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Զորյան-155

«Շատերը կարծում են, թե «Մի կյանքի պատմության» մեջ նկարագրված բոլոր էպիզոդները բառացի վերաբերվում են ինձ, և դրա հիման վրա կազմում են կենսագրություն։ Իհարկե, սխալվում են։ Այդ գրքում կան, հարկավ, որոշ դեպքեր ու ապրումներ նաև իմ կյանքից, բայց մեծ մասամբ դրանք առնված են ինձ ծանոթ, ինձ շրջապատող իրականությունից։ Այն հանգամանքը, որ այդ գիրքը գրված է առաջին դեմքով, շատերին գցում է թյուրիմացության մեջ, ճիշտ այնպես, ինչպես Երևանում մեր տուն եկող գյուղացիները, դռան վրա կարդալով անուն-ազգանունս, միշտ հարցնում են մեր տնեցիներին. – Էս էն Զորյա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են»: ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Այս տարի լրանում է գրող, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ստեփան Զորյանի 155-ամյակը: