ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում նախագահականում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում նախագահականում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Շուշիի Խ․ Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Երկրի ղեկավարը, ի դեմս ներկաների, շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ-կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Նախագահը նշել է, որ 2022թ-ի սեպտեմբերի 1-ից, Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները Ստեփանակերտում ունենալու են նոր առանձին մասնաշենքեր: