ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կառույցն արձանագրեց հերթական հաջողությունը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կառույցն արձանագրեց հերթական հաջողությունը

Այն, որ Արցախի գիտական կենտրոնում հետազոտությունները զարգացնելու նոր ուղիներ են ի հայտ գալիս, վկայում է վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում կազմակերպվող տարաբնույթ գիտական միջոցառումներին կենտրոնի երիտասարդ գիտաշխատողների ակտիվ մասնակցության մասին՝ փաստելով արցախցի երիտասարդների՝ գիտության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու և ոլորտում ներգրավվելու հանգամանքը։ ReTech 2021 համաժողովին մասնակցել է նաև Արցախի գիտական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Նարինե Գրիգորյանը։ Նա «Նյութագիտություն և ՀՀ բույսերի կենսաբազմազանություն» թեմայով աշխատաժողովի խոսնակներից էր, ով հանդես է եկել «Ընտրված դեղաբուսական էքստրակտների անվտանգության գնահատում և դրանց հիման վրա հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկությամբ լոսյոնների պատրաստում» թեմայով։ Ներկայացնելով ոլորտում կատարված հետազոտությունները՝ Ն. Գրիգորյանը նշել է, որ նախագծի նպատակն է Արցախի տարածքի ընտրված դեղաբույսերի էքստրակտների անվտանգության գնահատումը,ինչպես նաև՝ հակաբորբոքային և հակաօքսիդանտային ակտիվությունների ուսումնասիրությունը in vitro պայմաններում, որոնց հիման վրա կպատրաստվեն բուսական հիմքով անվտանգ հակաբորբոքային և հակաօքսիդանտային լոսյոններ։ Արցախցի գիտաշխատողը մասնակցել է «Գիտական ինկուբացիոն» ծրագրին և արժանացել դրամաշնորհի, որն իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։