ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Լուսինե Ղարախանյանը մամլո ասուլիսով ամփոփեց տարվա ընթացքում կատարած աշխատանքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Լուսինե Ղարախանյանը մամլո ասուլիսով ամփոփեց տարվա ընթացքում կատարած աշխատանքները

Ս․թ․ դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի մամլո ասուլիսը՝ 2021թ․ նախարարության կատարած աշխատանքների վերաբերյալ։ԿԳՄՍ նախարարը մանրամասն ներկայացրել է տարվա ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ասպարեզում տեղի ունեցած նվաճումները, ձեռքբերումներն ու կորուստները։

-Լ. Ղարախանյանն անդրադարձել է նախարարության համագործակցության շրջանակներում միջազգային լսարանի և տարբեր կառույցների հետ կապերի ստեղծմանը՝ արժևորելով հոգևոր իշխանությունների դերը կրթական համակարգի աջակցության գործում։

-Կարևոր իրադարձություն է համարել Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումը, բռնազավթված Շուշիի ուսումնական հաստատությունների վերաբացումը,հրթիռակոծությունների հետևանքով ավերված դպրոցների գույքի ապահովումը և շինարարական աշխատանքների կատարումը։

-Օրակարգային խնդիր է դիտարկվել տեղահանված ուսուցիչների աշխատանքով ապահովման հարցը, որպես այլընտրանք՝ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը և նոր բացվող նախադպրոցական հաստատությունները։

-Ներկայացրել է տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցման կարգը։

-Ընդգծել տեխնոլոգիական կրթության անհրաժեշտությունը և 2021 թվականին Արցախի 5 բնակավայրերում տեղադրված Արմաթ ինժեներական լաբորատորիաների նշանակությունը։

-Ներկայացրել է մշակույթի ոլորտում առկա խնդիրները, հատուկ անդրադարձ կատարել օկուպացված տարածքների հուշարձանների պահպանության համար կազմակերպված միջոցառումներին։

-Կարևորել է սպորտի ոլորտում ունեցած ձեռքբերումները։Վերջում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։