ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  դպրոցականների 2021-2022թթ.-ի առարկայական օլիմպիադայի շրջանային(քաղաքային) փուլը, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը:

Դեկտեմբերի 13-ին և 14-ին  մասնակիցներն  իրենց ուժերը փորձելու  են մաթեմատիկա և ֆիզիկա  առարկաներից: Արդյունքները կամփոփվենուն պես կհրապարակվեն:

Ստորև ներկայացնում ենք 2021-2022թթ.-ի առարկայական օլիմպիադայի շրջանային(քաղաքային) փուլի ժամանակացույցն՝ ըստ առարկաների.

– ինֆորմատիկա՝ դեկտեմբերի 15-ին,

– քիմիա՝ դեկտեմբերի 16-ին,

– կենսաբանություն՝  դեկտեմբերի 17-ին,

– աշխարհագրություն՝ դեկտեմբերի 18-ին,

– հայ գրականություն՝ դեկտեմբերի 20-ին,

– հայոց լեզու՝ դեկտեմբերի 21-ին,

– ռուսաց լեզու՝ դեկտեմբերի 22-ին,

– անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն՝ դեկտեմբերի 23-ին,

– պատմություն՝ դեկտեմբերի 24-ին,

– հայոց եկեղեցու պատմություն՝ դեկտեմբերի 25-ին,

– նախնական զինվորական պատրաստություն՝  դեկտեմբերի  27-ին:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին: