ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թաղասեռի սբ. Աստվածածին եկեղեցին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թաղասեռի սբ. Աստվածածին եկեղեցին

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք` Հին Թաղասեռ գյուղատեղիում, Պարզագետ գետի ձախ ափին, մի բլրի վրա: Գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 1 կիլոմետր արևմուտք։ Ադրբեջանի կողմից օկուպացվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Պատմական տեղեկությունների համաձայն՝ Թաղասեռում, որ 17-րդ դարում եղել է Դիզակ գավառի գրչության կենտրոններից մեկը (Մինասյան 2015, 43), եղել են չորս եկեղեցիներ՝ Ամենափրկիչ, սբ․ Աստվածածին, Անապատ և սբ․ Սարգիս։ Նշվածներից ներկայումս կանգուն են միայն Ս․ Աստվածածին և Անապատ եկեղեցիները։ Մանրամասն 👇

https://monumentwatch.org/hy/monument/%D5%A9%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BD%D5%A5%D5%BC%D5%AB-%D5%BD%D5%A2-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6/?fbclid=IwAR1-QPeKQPNv5izVcfhCvvIBpr87WC4iZE4Z86E07Jc8v7wKnmYcw0EmZMI