ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը ներկայացնում է «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» մշակութային և կրթական նախագիծը: Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին հրավիրում է ռուսաց լեզվի դասընթացների՝ երեկոյան ժամերին։ Սա լավ հնարավորություն է ռուսաց լեզուն յուրացնելու և նոր հայացք նետելու ռուսական աշխարհին:Դասընթացները կանցկացվեն Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում։Դասընթացներն անվճար են։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37477961477 հեռախոսահամարով: