ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական երգչախումբը 30 տարեկան է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական երգչախումբը 30 տարեկան է

Դեկտեմբերի 10-ը լրացուցիչ խորհուրդ ունի Արցախի մշակութային ճանաչված կոլեկտիվներից մեկի համար: Ուղիղ 30 տարի առաջ, 1991-ի դեկտեմբերի 10-ին իր ընթացքը սկսեց Արցախի պետական երգչախումբը: Մոմի լույսի տակ փորձերը սկսած երգչախումբը տարիներ անց պետք է միջազգային բեմեր նվաճեր: Այսօր էլ բոլոր բեմերը նվաճված չեն համարում: Պատրաստվում են նոր վերելքների՝ արդեն 30 տարվա փորձով ու հիշողություններով: