ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվել են փրկված պատառիկները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվել են փրկված պատառիկները

Պոլ Էլյուարի անվան տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում ներկայացվել են Շուշիի կերպարվեստի թանգարանի այն նկարները, որոնք տարբեր պատճառներով պատերազմը սկսելու պահին Շուշիում չեն գտնվել և չեն կիսել հիմնական հավաքածուի ճակատագիրը: Պատասխանատուները հույս ունեն, որ ժամանակի ընթացքում և բարերարների սրտացավության շնորհիվ հավաքածուն կրկին կհամալրվի: Այս պահին ներկայացնում են այն, ինչը հաջողվել է հավաքել փրկված մասունքներից: