ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ կրթության պետական տեսչության ինստիտուտում փոփոխություններ են սպասվում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ կրթության պետական տեսչության ինստիտուտում փոփոխություններ են սպասվում

Ս.թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հրավերով ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն այցելել է կրթության տեսչության պետական մարմնի գրասենյակ։ Նախարարն տեղում ծանոթացել է ներդրված և ներդրվող իրավական փաստաթղթերին։ Կողմերը քննարկել են 2022 թվականին համատեղ համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերը։ Լ. Ղարախանյանի խոսքով՝ մոտ ապագայում Արցախի Հանրապետության կրթության պետական տեսչության ինստիտուտում կիրականացվեն փոփոխություններ։ Նոր ստուգաթերթերով կստուգվեն և աջակցություն կցուցաբերվեն ոչ միայն հանրակրթական դպրոցներին, այլև նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Հանդիպումը կարևորվեց նոր գաղափարների իրագործման հեռանկարներով։