ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի շախմատի կենտրոնական տանը և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին նվիրաբերվել է գույք և տեխնիկա – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի շախմատի կենտրոնական տանը և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին նվիրաբերվել է գույք և տեխնիկա

Ս.թ. նոյեմբերի 14-ին Արցախի շախմատի կենտրոնական տանը և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին նվիրաբերվել է գույք և տեխնիկա։ Շախմատի կենտրոնական տանը նվիրաբերված գույքի հովանավորն է ԱՄՆ-ում գործող «Angels4Armenia» Անջելս Ֆոր Արմենիա հասարակական կազմակերպությունը։ Իսկ Շուշիի հումանիտար քոլեջին նվիրաբերված տեխնիկայի հովանավորներն են Հայ Կրթական Հիմնարկության ներկայացուցիչներ Ալեքս և Ալենուշ Բաղդասարյանները։ Նվիրատվությունն իրականացվել է ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել հովանավորներին՝ զուցաբերած աջակցության համար։