ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ.Ղարախանյանի շնորհավորական ուղերձը գիտության միջազգային օրվա կապակցությամբ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ.Ղարախանյանի շնորհավորական ուղերձը գիտության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ։ Շնորհավորում եմ գիտության միջազգային օրվա կապակցությամբ։ Ժամանակակից աշխարհում պետությունների ու երկրների տեղն ու դերը որոշվում է գիտական մտքի մրցունակությամբ, առաջատար տեխնոլոգիաների ստեղծմամբ ու ներդրմամբ, և գիտությունն, ըստ էության, երկիրը զարգացնող ճանապարհն է ու նրա անվտանգության երաշխավորը։ Թշնամին օկուպացրել է մեր երկրի բնական պաշարների գրեթե ամբողջը, իսկ սա նշանակում է, որ մինչ մեր հայրենիքի վերադարձը, ելման կետն ու հաղթական ելքը գիտությունն է, տեխնոլոգիական ու ինժեներական ապագան, գիտական տարբեր ուղղություններով համայնքների ստեղծումը։ Մենք դպրոցներում սկսել ենք ֆունդամենտալ գիտությունների զարգացման նոր ծրագրեր։ Իսկ սա նշանակում է գիտությունը բերել դպրոց։ Գիտության զարգացումն այսօր էլ մարտահրավերային է, բայց մենք կարող ենք հաղթահարել ու հաջողություններ ունենալ, եթե ճիշտ սահմանենք ոլորտի առաջնահերթությունները և դրանք ի կատար ածելու մեխանիզները։2020, 2021 թվականներին մեր աշակերտությունը հաջողություններ է արձանագրել քիմիայի, կենսաբանության, ռոբոտաշինության, IT ծրագրերի տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում, իսկ Արցախի գիտական կենտրոնը ձեռք է բերել գիտական արդյունքների կիրառման տարբեր արտոնագրեր, իսկ գիտական տարբեր ծրագրերի արդյունքներ ընդունվել են մտավոր սեփականության կողմից։Սիրելի՛ գիտնականներ, մեր առջև այսօր լուրջ խնդիրներ են ծառացել նաև թշնամու կողմից մեր պատմամշակութային ժառանգությունը կեղծելու և նենգափոխելու ուղղությամբ համակարգված պայքարը կասեցնելու հարցում։ Մենք պետք է մեկտեղենք մեր գիտական ողջ ներուժը` ի սպաս դնելով մեր երկրի պահպանմանն ու զարգացմանը։ Մեր ինքնիշխանությունն ու անկախությունը կարող է ամրանալ և ճանաչելի դառնալ գիտությամբ։ Գիտությունն ու ակտուալ գիտելիքը ենթակա չեն և ոչ մի սահմանափակման։ Ուրեմն, շարունակենք արարել գիտությամբ։ Ամենայն բարիք և ստեղծագործական ընթացք։