ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փոփոխություն ուսումնական գործընթացում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փոփոխություն ուսումնական գործընթացում

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ուսումնական գործընթացում փոփոխություններ են կատարվել: Մայրաքաղաքում մեկ շաբաթով ևս երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, իսկ շրջաններում հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ նոյեմբերի 1-ից դասապարապմունքները վերսկսվելու են: Որոշումը նախարարությունը հիմնավորում է հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի զարգացման տեմպերով։