ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում է պրոֆեսոր Արտյոմ Օգանովը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում է պրոֆեսոր Արտյոմ Օգանովը

Ոչ թե ապրել կարոտախտով, այլ գործնականում օգտակար լինել հայրենիքին: Այս համոզմունքով ընտանիքով Արցախում է հանրահայտ նյութագետ, արցախյան արմատներ ունեցող պրոֆեսոր Արտյոմ Օգանովը: Նրանց ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկել ժամանակակից բարձրագույն կրթությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Օգանովները պատրաստակամություն են հայտնել նպաստել արցախցի ուսանողների կրթությանը Ռուսաստանի Դաշնությունում, նաև հեռավար դասախոսություններ կազմակերպել աշակերտների և ուսուցիչների համար: