ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում մարզաշխարհի ներկայացուցիչների հետ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում մարզաշխարհի ներկայացուցիչների հետ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանն այս օրերին Արցախում են հատուկ առաքելությամբ: Մարզիկների նախաձեռնությամբ Արցախում համապատասխան գույքով հագեցած մարզահրապարակներ կկառուցվեն: Այսօր նրանք հանդիպել են սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել սպորտի զարգացմանն ուղղված քայլերը, նախանշել անելիքները։