ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում է հայազգի տեխնիկական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Օհանովը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում է հայազգի տեխնիկական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. հոկտեմբերի 26-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է հայազգի տեխնիկական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Օհանովին, ով աշխարհին առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի մեթոդների և բյուրեղային կառուցվածքների ստեղծման ու գիտության հանրայնացման աշխատանքներով։ԿԳՄՍ նախարարությունում անվանի գիտնականի հետ հանդիպմանը ներկա էին նաև բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ, որոնց հետ Ա. Օհանովը խոսեց ֆիզիկայի, քիմիայի, բյուրեղագիտության և նյութագիտության ոլորտում ունեցած իր հաջողությունների մասին։Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Արցախի կրթական համակարգում տեխնիկական գիտությունների հետ կապված մի շարք ոլորտային հարցեր։ Ա. Օհանովը պատրաստակամություն հայտնեց առցանց դասախոսություններով հանդես գալ տեխնիկական գիտություններով հետաքրքրվող ուսուցիչների, դասախոսների աշակերտների և ուսանողների այն շրջանակի համար, ովքեր ցանկություն կունենան Արցախում զբաղվելու գիտության զարգացմամբ։