ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ «Մեղու 2021. հայերենը բոլորի համար» առցանց մրցույթը տեղի կունենա ս․թ․ դեկտեմբերի 5-ին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել https://test.contests.am/hy հարթակում և կատարել վճարում: Նշենք, որ գրանցվել կարող եք մինչև ս․թ դեկտեմբերի 1-ը։ Հիշեցենք, որ «Մեղու 2021» մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարանների աշակերտները, նաև քոլեջների 1-3-րդ կուրսերի ուսանողները, որոնց կրթական ծրագիրը համապատասխանում է հանրակրթական 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների ծրագրին: Մրցույթին վերաբերող բոլոր նյութերը, ինչպես նաև անցկացման կարգը հասանելի են «Այբ»-ի մրցույթների կայքում՝ www.contests.am: Մրցույթն անցկացվելու է «Այբ»-ի մրցույթների առցանց հարթակում՝ test.contests.am հղումով: «Մեղու» մրցույթին վերաբերող հրապարակումներ կան նաև «Այբ»-ի մրցույթներ ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/AybContests.։ Արդեն ակտիվացված են վճարման հնարավոր տարբերակները. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրել վճարման եղանակներից որևէ մեկը

-բանկային վճարում – անդորրագրի էլեկտրոնային ֆայլը ներբեռնում են գրանցման հարթակում (անդորրագիրը նկարում են հեռախոսով կամ սկան են անում), դպրոցի պատասխանատուին չեն տալիս, խմբային վճարումներ չեն արվում,

-քարտային վճարումներ – քարտով կարելի է վճարել անմիջապես առցանց գրանցման հարթակում, քարտով հաշվին փոխանցելը չի խրախուսվում, դա լրացուցիչ երկարացնում է գործընթացը մի քանի գործողությամբ, ինչը նպատակահարմար չէ ո՛չ գրանցողի, ո՛չ էլ «Այբ»-ի կազմակերպիչների համար,

-Telcell Wallet հեռախոսային հավելվածով վճարում – կցված է առցանց գրանցման հարթակին:

Բանկային վճարման վավերապայմաններ են՝

-հաշվեհամար 223171002460 «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-ում

-Ստացող` «Այբ» կրթական հիմնադրամ

-Վճարման նպատակ` «Մեղու»-ի մասնակցության վճար

-Նշել աշակերտի տվյալները՝

-անուն, ազգանուն, հայրանուն

-Դասարան, դպրոց` որտեղ սովորում է երեխան

-Համայնք և մարզ

Telcell, Easy Pay տերմինալներով վճարումներ կատարում են «Այբ» կրթական հիմնադրամի պատուհանին՝ լրացնելով աշակերտի տվյալները՝ 1. անուն, ազգանուն, հայրանուն, 2. դասարան, 3. դպրոցի ծածկագիր, 4. հեռախոսահամար: Դպրոցի ծածկագիրը չի փոխվում: Այն վերցրեք contests.am կայքից: Պարտադիր պետք է վերցնել անդորրագիր: Եթե տերմինալի մեջ չլինի թուղթ անդորրագիր տպելու համար, պետք է դիմել սպասարկող կազմակերպությանը՝ (Telcell, Easy Pay) վճարման մասին փաստացի տվյալ ստանալու համար, որն էլ հետագայում պետք է կցել գրանցման հարթակում՝ Կցել անդորրագրի ֆայլը դաշտում: «Այբ»-ը չի կարող հաստատել գրանցումը, եթե վճարողը չի ստանում անդորրագիրը և չի կցում այն համապատասխան դաշտում: Քարտային վճարումները ցանկալի է կատարել միանգամից գրանցմանը հաջորդիվ հենց հարթակում: Telcell Wallet-ով վճարումը նույնպես ցանկալի է կատարել որպես հարթակին կցված վճարման գործընթաց: