ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուշամրցաշար՝ նվիրված Արտյոմ Ավագյանին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուշամրցաշար՝ նվիրված Արտյոմ Ավագյանին

Ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված շախմատիստ Արտյոմ Ավագյանի հուշամրցաշարը։ 24 մասնակիցներից 6 լավագույնները Արցախի շախմատի ֆեդերացիայի և Արտյոմ Ավագյանի ընտանիքի կողմից ստացան դրամական պարգևներ և պատվոգրեր։ Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հակոբ Ավագյանի, ով նաև Արտյոմի հորեղբայրն է, մարզիչներ Վիլեն Ավագյանի և Գագիկ Ղարայանի կողմից 10-ից ցածր տարիքի 3 մասնակիցները պարգևատրվեցին դրամական պարգևներով, իսկ Արտյոմի մանկության ընկեր, շախմատիստ Մհեր Սարգսյանի կողմից պարգևատրվեցին մրցաշարում լավագույն արդյունք ցուցաբերած 60-նն անց շախմատիստը և լավագույն շախմատիստուհին։