ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ-ում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ-ում

Ս․թ․ հոկտեմբերի 14-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ․ Ղարախանյանը մասնակցել է ՀՀ ԱԺ-ում կայացած «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում նախարարը խոսել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության հետ կապված տարբեր հարցերի, պատերազմի ընթացքում մշակութային արժեքների հնարավոր տարհանումների ևչտարհանման պատճառների մասին, մշակութային ժառանգության պահպանության համար միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների մասին։ Նախարարը հավելել է նաև, որ Արցախի մշակութային ժառանգությունն անձնագրավորված է և հայկական կողմն այդ ամենն ունի լուսանկարների ու տեսանյութերի տարբերակով: Լուսանկարները ARMENPRESS լրատվականի կայքէջից։