ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռազմականացված հնգամարտի մրցումները` բարի ավանդույթ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռազմականացված հնգամարտի մրցումները` բարի ավանդույթ

Հոկտեմբերի 13-14-ը ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, ՊԲ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել են ռազմականացված հնգամարտի մրցումներ: Մրցումներն ամենամյա են, նախատեսված են մայրաքաղաքի և շրջանների 8-9-րդ դասարանների աշակերտների համար, նպատակ են հետապնդում աշակերտների ունեցած տեսական գիտելիքները կիրառել գործնականում և ի հայտ բերել առավել պատրաստված տղաներին: Մրցումների հանրապետական փուլին մասնակցում էր 4 թիմ:

Համառ պայքարի արդյունքում որոշվեցին հաղթողները.

-Առաջին տեղում Ստեփանակերտի հավաքական թիմն է,

-երկրորդ տեղում՝ Ասկերանի շրջանի հավաքականը,

-երրորդ տեղում Մարտակերտի շրջանի տղաներն են:

Անհատական հաշվարկով հաղթողներն են.

-Էրիկ Բաղդասարովը (1-ին տեղ, Ստեփանակերտ),

-Ալեքս Ալեքսանյանը( 2-րդ տեղ, Մարտունի)

-Հարութ Պողոսյանը (3-րդ տեղ, Ասկերան):

Ըստ մրցաձևերի լավագույն ճանաչված մարզիկներն են՝

-վազք 100 մետր՝ Հայկ Հարությունյան (Ստեփանակերտ),

-վազք 1000 մետր՝ Հայկ Հարությունյան

-Նռնակի նետում ՝ Էրիկ Բաղդասարով, (Ստեփանակերտ),

-վերելքի ուժ ՝ Հարութ Պողոսյան( Ստեփանակերտ)

-ռազմականացված կրոսավազք ՝ Հարութ Պողոսյան։

Մրցույթի հաղթողները ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ կողմից ստացել են արժեքավոր նվերներ, դրամական պարգևներ: