ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՕՄ-ուհիները կրկին Արցախում են – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՕՄ-ուհիները կրկին Արցախում են

1994 թվականից ի վեր ու մինչ օրս ՀՕՄ-ը տարաբնույթ ծրագրերի միջոցով, հարազատի հոգատարությամբ ու ջերմությամբ իր մասնակցությունն ունի Արցախի և արցախցու կյանքում։ Հայրենակիցների խնդիրներին ծանոթանալու և նրանց օգտակար լինելու պատրաստակամությամբ Արցախ են ժամանել ՀՕՄ Ամերիկայի շրջանային վարչության անդամները: Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար. սա Հայ օգնության միության համար ոչ թե կարգախոս է, այլ աշխատելաոճ : «Ես շատ անգամ եմ եղել Շուշիում ու Հադրութում , տեսել եմ երեխաների զարգացումը։ Եվ այսօր, այս դժվարություններից հետո կրկին տեսնում եմ նրանց, ոգևորվում եմ , հասկանում,որ մենք էլ այս երիտասարդներից պակաս չենք, մենք էլ պիտի աշխատենք, մենք պարտավոր ենք սատար կանգնել արցախցիների բոլոր աշխատանքներին»,- այսօր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացած հանդիպման ժամանակ նշեց ՀՕՄ-ի ներկայացուցիչ Ժասմին Բունիաթյանը: ՀՕՄ-ուհիների հետ հանդիպմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Ողջունելով ներկաներին` նախարարն առանձնակի ընդգծեց ՀՕՄ-ի հայապահպան ու հայրենանվեր գործունեության կարևորությունը.« ՀՕՄ- ը ինձ համար ազգային արժեք է, այնպիսի արժեք, որով երկիրը երկիր են պահում, հայրենիքը հայրենիքից դուրս հայրենիք են պահում: ՀՕՄ նշանակում է օգնություն, որի մեջ չկա թշվառություն, սնանկություն և խղճահարություն, ՀՕՄ -ի օգնության մեջ կա արժանապատվություն, կա խորը հայրենասիրություն, և կան ազգային արժեքներ»։Արցախում ՀՕՄ-ի ունեցած դերն ու տարիների համագործակցությունը արժևորեց նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: Ելույթներով հանդես եկան նաև Շուշիի և Հադրութի արվեստի դպրոցների տնօրենները: Իսկ դպրոցների սաները հյուրերի համար մշակութային ծրագիր էին պատրաստել: