ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին։ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին։

Ս․թ․ հոկտեմբերի 7-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ․ Ղարախանյանն ընդունեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի կրթական համակարգում գոյություն ունեցող բնական գիտությունների հետ կապված տարբեր խնդրիներ։ Լ. Ղարախանյանը նշել է, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում և հատուկ տեղ է հատկացնում բնական գիտություններին՝ ձեռնարկելով քայլեր այն կայուն ու հաստատուն հիմքերի վրա դնելու համար։Ա․ Միքայելյանի խոսքով՝ աստղագիտությունն արդեն հիմնավորվել է Արցախում, և Արցախի գիտությունը պետք է ինտեգրել միջազգային գիտությանը, քանի որ երկրի քաղաքական հաջողությունների առաջնային պատասխանատուներից է նաև գիտությունը՝ միջազգային հարթակներում ունեցած իր հաջողություններով։Հանդիպմանը ներկա էր նաև Ստեփանակերտի Խ․ Աբովյանի անվան թ․ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Վահե Հովսեփյանը, ով լուրջ հետաքրքրություններ ունի աստղագիտության նկատմամբ։ Վահեն Լ․ Ղարախանյանից և Ա․ Միքայելյանից ստացավ աստղագիտության վերաբերյալ գրքեր, գիտելիքների և հետաքրքրությունների խորացման համար։Այնուհետև Լուսինե Ղարախանյանը Արցախի կրթական համակարգի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, մասնավորապես Արցախի դպրոցականների համար ս․թ․ հունիսի 22-ից հուլիսի 2-ը Բյուրականում մաթեմատիկայի ամառային ճամբար կազմակերպելու համար շնորհակալագիր հանձնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենին։Ա․ Միքայելյանը Արցախի գիտական կենտրոնում Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար հանդես է եկել աստղագիտական դասընթացներով։Դասընթացներ են նախատեսվում նաև Ասկերանում և Մարտունիում։